-
14.06.2019|
10:59
...թե Արցախում բավականին լարված իրավիճակ է բոլոր, հատկապես սպասվող նախագահական ընտրությունների առումով: Հիբրիդային տեխնոլոգիաներ են կիրառում բոլորը, հատկապես Սամվել Բաբայանը, որն անխոնջ պայքարի մեջ է Արայիկ Հարությունյանի հետ` ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլև արցախյան տարբեր շրջաններում, տարբեր հանդիպումների ժամանակ:
-
11.06.2019|
00:38
...թե իշխանության սորոսական սեկտորի համար կենաց-մահու խնդիր է անցումային արդարադատության, դատական համակարգը «իրենցով» անելու, արդարադատության նախարարի պաշտոնում իրենց «մարդուն» նշանակելու գերխնդիրը:
-
07.06.2019|
00:18
...թե «Իմ քայլում» բավականին անհանգիստ վիճակ է, մանավանդ վարչապետ Փաշինյանի` դատարանների դռները փակելուց, սահմանադրական կարգը խախտելուց հետո։
-
04.06.2019|
01:50
...թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին:
-
31.05.2019|
01:33
...թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն:
-
24.05.2019|
01:19
...թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից:
-
21.05.2019|
03:45
...թե իրականում Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ։
-
17.05.2019|
01:01
...թե «Իմ քայլում», կապված Սանասարյանի «գործի» և ՔՊ վարչության անդամության հետ, ենթաբաժանումները նոր թափ են հավաքել:
-
14.05.2019|
00:59
...թե ռուսական շրջանակների համար, այդ թվում` էլիտար, անչափ կարևոր է Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական վենդետայի վերանայման հանգամանքը` ոչ այնքան Քոչարյանի անձի տեսանկյունից, որքան Փաշինյանի` առ Ռուսաստան ռևերանսների, տված սիրո խոստովանությունների և այդ խոստովանությունները կոնկրետ գործի փոխարկելու մասով:
-
07.05.2019|
03:05
...թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։